00:00:00

Մամեդյարովը ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը

10:23, 27 հոկտեմբեր 2018

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովը հայտարարել է, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերի հիման վրա», հայտնում է haqqin.az-ը-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Ռուդոլֆ Միխալկան, իր հերթին, նշել է, որ առաջին անգամ է այցելում տարածաշրջան, եւ շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր