00:00:00

Ծեծել են Ողջաբերդի գյուղապետին, կնոջն ու տղային

19:42, 09 մարտ 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և խուլիգանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցում վիճաբանություն է տեղի ունենում։ Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սահակ Պապիկյանը և նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Մուշեղյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ հնչեցնելով, ծեծի են ենթարկել Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ՝ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նույն հասցեի բնակիչ՝ 36-ամյա Գրիգոր Մելքոնյանին և նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արևշատ Մելքոնյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով ստացված օպերատիվ միջոցառումներ, այսօր՝ մարտի 9-ին, գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք են հրավիրել Ն. Մելքոնյանին, ով, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Ողջաբերդ համայնքի ղեկավարն է, և նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ս. Պապիկյանը, Ա. Մուշեղյանը և Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Մուշեղյանը ծեծի են ենթարկել իրեն, կնոջը՝ 56-ամյա Լիաննա Մելքոնյանին, և որդուն՝ 29-ամյա Նելսոն Մելքոնյանին, իսկ հետո կոտրել են իր մյուս տղային՝ Գ. Մելքոնյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու կողային հայելիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր