00:00:00

Ստեփան Մարյանյանը՝ աշխարհի չեմպիոն

02:21, 27 հոկտեմբեր 2018 Սպորտ

Բաքվում կայացած Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը (63 կգ) առաջին անգամ հռչակվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հայ մարզիկը 6:3 հաշվով հաղթեց ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովին: Հոկտեմբերի 26-ի մեդալային մրցահերթում հանդես էր եկել նաեւ Նորայր Հախոյանը (55 կգ), որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:4 հաշվով պարտվեց թուրք Էրկեմ Օզտուրկին: Հոկտեմբերի 26-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաեւ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), որի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Սաիդ Աբդվալին: Նշենք, որ մեդալային գոտեմարտերը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքի համար Բուդապեշտից մեկնաբանում է Լոնդոն-2012 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր