00:00:00

Օտարերկրյա ներդրողները՝ Հայաստանում․ նախաձեռնությունը Գագիկ Ծառուկյանինն է

23:58, 26 հոկտեմբեր 2018

20 երկրներների խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ ու բիզնես ոլորտի ներկայացուցիչներ՝ մեկ տեղում։ Նախաձեռնությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանինն էր։ Հերթական անգամ երկրի տնտեսության զարգացմանը ուղղված ծրագրով, ներկաները մասնակցել են «Ներդրումներ և առևտուր» խորագիրը կրող տնտեսական համաժողովին։ Համաժողովի  բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս  իր ելույթում կոչ է արել  օտարերկրյա ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետությունում, քանի որ ստեղծված է ազատ մրցակցային դաշտ և կառավարությունը որևէ ճնշում չի գործադրում գործարար ոլորտում։ Ելույթով հանդես եկավ նաև Գագիկ Ծառուկյանը։  Նա հայտարարել է, որ իր հերթին կոչ է անում ներդրողներին Հայաստանում ծրագրեր իրականացնել։ Ծառուկյանը շեշտել է, որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները, որոնք կհետաքրքրեն ներդրողներին։ Օտարերկրյա ներդրողները եւս ողջունել են տնտեսական համաժողովը, կարեւորելով Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված գաղափարները։ Նրանք ասել են, որ ուրախ են, որ Հայաստանում իրողություն է փոխվել, եւ որ կարող են համագործակցել Հայաստանի իրենց գործընկերների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր