00:00:00

Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով

00:18, 27 հոկտեմբեր 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է« China National Electric Engineering Company (CNEEC)»-ի պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահ Ժան Չենյունի գլխավորությամբ: Գարեգին Բաղրամյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն։ Քննարկվել են չինական ընկերության համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Հյուրերն ընդգծել են Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և նշել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար: Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգում վերազինման ու վերակառուցման, արդիականացման անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: China National Electric Engineering Company (CNEEC)-ի ներկայացուցիչները կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ և մեծագույն ցանկությունը, որը կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր