00:00:00

«Գարուն» ռեստորանը դատախազին չի պատկանում

18:35, 09 մարտ 2018

Գյումրիում գործող «Գարուն» ռեստորանային համալիրը Երեւանի քաղաքի դատախազության դատախազ Գեւորգ Գեւորգյանին չի պատկանում: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում հայտեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:  Նշենք, որ երեկ տվյալ ռեսորանային համալիրի հարեւանությամբ դանակահարություն էր տեղի ունեցել: Որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, «Գարուն»-ը պատկանում է Երեւան քաղաքի դատախազության դատախազին: Մինչդեռ դատախազությունից հերքեցին՝ Գեւորգյանի՝ ռեստորանային համալիրի հետ առնչություն ունենալու հանգամանքը: Ինչ վերաբերում է դանակահարությանը, ապա վիճաբանությունը ծագել է ճանապարհը չզիջելու պատճառով: 68-ամյա Լևոն Սարգսյանի ձախ ուսին դանակով հարված է հասցրել 27-ամյա Ռուդիկ Սարգսյանը: Լեւոն Սարգսյանի կյանքին վտանգ չի սպառնում: Դատախազության լրատվական կառույցից հայտնեցին, որ տեղի ունեցածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր