00:00:00

Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր. Շարմազանով

13:57, 20 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Այս կառավարությունը ամոթի, բարոյականության, ազգային արժեքների, պետության հետ կապերը խզել է, դա հստակ է, բայց  հստակ է նաև, որ իրենք ապրում են մեկ այլ իրականության մեջ, իրենք ցանկանում են ջայլամի կեցվածք ընդունել՝ ասելով, որ Արցախ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ իշխանությունների կարծիքով, եթե իրենք Արցախի մասին չեն խոսում, ուրեմն խնդիրը և մարդկանց հիշողությունը վերանում է:

«Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր: Ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք էլ զարմանալու տեղ չունենք, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն օր մեզ ցույց է տալիս, որ մարդկային զարմանքի հնարավորություններն անսահման են»,-հավելեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր