00:00:00

Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը. Զախարովա

13:41, 20 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գրիգորյանի մասնակցությունը Ուկրաինայի պարենային անվտանգության թեմայով արևմտյան երկրների կազմակերպած քննարկմանը։

Ըստ նրա, գուցե, ելնելով դրանից պետք էր Ռուսաստանի հետ տեսակոնֆերանսի մասնակցել և քննարկել սեփական պարենային անվտանագության հարցերը։ «Դա ավելի արդար կլիներ, ինչու պետք է խարդախություններ անել նրանց մեջքի հետևում, ովքեր քեզ կերակրում են և պահովում պարենով»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր