00:00:00

«Ելք» դաշինքը դեռ չի քննարկել թեկնածուի հարցը, բայց այն կլինի լիդերներից մեկը

17:59, 09 մարտ 2018

Վարչապետի պաշտոնում «Ելք»-ի թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի դաշինքի լիդերներից մեկը: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ինչպես հասկանում ենք ՝ Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածուն, ինչը երկրի ղեկավարման համատեքստում երրորդ ժամկետ է: Սա մեզ համար անընդունելի է: Մենք խորհրդարանում ամեն կերպ կվիճարկենք, մարտահրավեր կնետենք եւ բնականաբար դեմ կքվեարկենք: Դրանից զատ մենք կունենանք մեր թեկնածուին, կարծում եմ, որը որոշակի մրցակցային պրոցես կձեւավորի խորհրդարանի մակարդակում: «Ելք» դաշինքը դեռ չի քննարկել թեկնածուի հարցը: Բնական է, որ հարցը կքննարկվի դաշինքի լիդերների, կամ դաշինքը լիդերներից զատ այլ թեկնածուի էլ կարող է քննարկել, որեւէ կերպ սահմանափակված չենք»,-ընդգծել է Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր