00:00:00

Երկու կողմի պահվածքն պարսավանքի տեղիք է տալիս. Հովհաննիսյանը՝ քաղաքապետարանի միջադեպի մասին

17:52, 09 մարտ 2018

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը եզակի տգեղ ակտ էր, որը պատիվ չի բերում երկու կողմերին էլ: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին: Նրա խոսքով, բռնության ցանկացած ակտ դատապարտելի է, կանանց նկատմամբ բռնությունը հատկապես, որովհետեւ որեւէ ձեւով անգամ սեռերի տարանջատման կոնտեքստում արդարացված չի կարող լինել:

«Չեմ կարծում, որ այս դեպքն այնքան ընդհանրական կամ համընդհանուր նշանակություն ունի, որ պետք է դրանով դատողություն անել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Դեպքը չափազանց տգեղ էր: Կարծում եմ՝ քաղաքական պայքարի այնքան էլ ընդունելի եղանակ չէին ընտրել մեր գործընկերները: Ինձ համար դա ընդունելի մեթոդ չէ քաղաքական խոսքը տեղ հասցնելու: Երկու կողմի պահվածքն էլ միանշանակ գնահատականի արժանի չէ եւ պարսավանքի տեղիք է տալիս»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ  Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր