00:00:00

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպել է Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալի հետ

15:36, 09 մարտ 2018

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բերակամական խմբի պատվիրակությունը մարտի 8-ին ԱՄՆ պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին փոխտեղակալ Էլիզաբեթ Միլարդի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է Միացյալ Նահանգների հետ գործընկերային, բարեկամական կապերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձ են կատարել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, դատական իշխանության անկախության ապահովմանն ուղղված քայլերին և մի շարք այ հարցերի։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներին, ընդգծվել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության կարևոր դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Քննարկվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր