Նիկոլ Փաշինյանը հրապարակային ապտակ հասցրեց Լուկաշենկոյին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկան։
«Այդպես է լինում, երբ շրջապատված չես գլուխը տմբտմբացնող պալատականներով»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն է մասնակցել, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել է. «Նիկոլ Վովաևիչ, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։
Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ–ն կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան Բելառուսի նախագահը հեգնել է՝ ինչումն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել։ Հավելել է նաև, որ Մինսկում կայանալիք գագաթնաժողովում առցանց ելույթների համար «հեռուստացույց» կարող է չլինել։
Փաշինյանն էլ հիշեցրել է, որ ինքն արդեն Բելառուս մեկնելու առումով հայտարարություն արել է