00:00:00

Ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը. Խաչատուր Սուքիասյան

23:52, 27 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Ես ինչքանով որ գիտեմ, ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը: Եթե ուզեցել են նորից ձգձգել նորից հանհասկանալի է եղել, թե մեզ ինչ ավելի մեծ վտանգների կարող էր բերել:

 

Իսկ եթե ուզում են ինչ-որ հարցով ինչ-որ բան ուղղել այսօրվա գործող վարչապետին, ես դա անընդունելի եմ համարում, որովհետև բոլորիս նպատակը պետք է լինի, թե ինչպես հայաստանը հզորացնենք:

Ամենակարևոր հարցը, որ քաղաքացիները տալիս են՝ այդ որ 30 տարի կարողանում էիք Ղարաբաղը անկախացնել, լավ իրո՞ք չեք անկախացրել, «ինադ եք ընկել» չեք ուզեցել, որ անկախանան, բա ինչից եք խոսում: Եթե 30 տարի չի անկախացել, արդեն մնացածը աճպարարություն է»,- ասել է պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր