00:00:00

Եղիշե Հակոբյանը «թավալվում» էր, փորձում էր իրեն վնասել.վկայի ցուցմունքը` Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով

23:21, 27 դեկտեմբեր 2024 Իրավական

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ազատի զինվորական կացարանում 15 զիծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը․ որի ընթացքում շարունակվել է վկա Ռուդիկ Հակոբյանի հարցաքննությունը։ Վերջինս իր ցուցմունքում պատմեց, որ դեպքի վայր էր գնացել զորամասի հրամանատարից առաջ։ Դեպքի վայր նա մեկնել է իր ծառայողական մեքենայով, տեսել՝ Տիգրան Ղազարյանին, որն արտասվում էր, շոկային վիճակում էր, պատմում, թե ինչ է պատահել, որ Եղիշե Հակոբյանը ցանկացել է բենզինով վառարան միացնել, բենզինը լցրել է՝ հրդեհ է բռնկվել։ Եղիշե Հակոբյանին վկան տեսել է, երբ Հակոբյանը «թավալվում» էր ձյան մեջ, ցանկանում է իրեն վնասել, իսկ հետո տան անկյունը քանդեցին, ամբողջը ծուխ էր, փորձում էին ներս մտնել, սակայն ծուխը թույլ չէր տալիս։ Թե ովքեր էին փորձում քանդել պատը` վկան հստակ չգիտի, նշեց` կարծում է` պայմանագրայիններ են: Վկան հայտնեց, թե այդ ժամանակ ինքը մեկնել է շտաբ՝ հավաքագրելու զինծառայողների տվյալներն ու ըստ կարգի ներկայացրել։ Վկան դեպքի վայրում եղել է այնքան ժամանակ, մինչև սկսել էին արդեն քանդել պատը, իսկ իր՝ այդտեղ գտնվելու ընթացքում՝ արդեն ինչ եղել էր՝ եղել է, ոչ ձայն է լսել, ոչ՝ վիզուալ տեսանելիության առումով, Տիգրան Ղազարյանից բացի որոշակի հեռավորության վրա վկան տեսել է միայն մեկ անձի՝ թավալվելուց, որին Ղազարյանը ներկայացրել է որպես Եղիշե Հակոբյան:

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե արդյոք որևէ տագնապ, զեդկուցագիր եղել է այն մասին, որ նման տարածքում հնարավոր չէ 15-ից ավել զինծառայող պահվել, ապա վկան նշեց, որ մտահոգություններ եղել են, քանի որ դա դժվարացնում էր ծառայության կազմակերպումը և դրա վերահսկողությունը, հետևաբար, բոլորը մտածել են այդ մասին, իսկ վերադասությունը մտածել է մոդուլային ծառայության մասին: Վկան նշեց նաև, որ տեղեկություն չի ունեցել այն մասին, որ նույն գյուղում` մի փոքր այն կողմ, շատ լավ պայմաններով տուն է եղել, որտեղ մի քանի սպա էր մնում: Մեղադրյալներից Սարգսյանը հետաքրքրվեց` վկան իրեն դեպքի վայրում տեսել է, թե` ոչ, ինչին ի պատասխան վկան նշեց` չի տեսել, մեղադրյալն էլ պարզաբանեց` ինքը դեպքի վայր է գնացել Աղեկյան Գոռի զանգից հետո, գնացել է` թույլ չեն տվել մոտենալ, ասել են` «ուժըս» է այնտեղ, այնուհետև, շտաբի պետը մոտեցել է, առաջադրանք տվել, որ ինքն իր պահեստապետի հետ վերցնեն կրակմարիչներ, որ ավելացնեն բոլոր բնակավայրերում` նման դեպքեր չունենալու համար:

 

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2023թ․ հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

Մեկ այլ վարույթ էլ նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։

 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30