00:00:00

Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է

17:39, 27 դեկտեմբեր 2024 Սպորտ

Նյու Յորք քաղաքում ընթանում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

Առաջին խաղային օրը Շանթ Սարգսյանը 5 խաղափուլից հետո վաստակել է 4.5 միավոր և 1-4-րդ տեղերն է բաժանում է Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ:

 

3-րդ և 4-րդ խաղափուլերում 22-ամյա շախմատիստը հաղթանակ է տարել Վասիլի Իվանչուկի և Անիշ Գիրիի նկատմամբ։

Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 3.5 միավոր, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ 3, Էմին Օհանյանն ունի 2.5, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2 միավոր:

Հաջորդ խաղափուլը կկայանա այսօր ուշ երեկոյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր