ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր
Անկեղծ ասած, այս իշխանությունների արժեքաբանությանն ու նախընթաց վարքին ծանոթ լինելով՝ առանձնապես չզարմացա, որ Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։
Ցավալի է, բայց ոչ՝ անսպասելի։ Ազգային ինստիտուտների, ինքնութենական արժեքների նկատմամբ սրանց անտագոնիզմը նորություն չէ, ոչ էլ՝ հակապետական ու հակազգային օրակարգերն են նորություն։
Սա նաև անձնական վրեժի ու քաղաքական հալածանքի դրսևորում է, կարմիր գծեր չունեցող վարչապետի և նրա թիմի օրեցօր մաշվող վարկանիշի կողքին ծանր են տանում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին շարունակում է լինել ամենամեծ հանրային հեղինակություն ունեցող ազգային ինստիտուտը։
Դժվար, թե ընկալման խնդիր ունեն, հանձնառություն են իրականացնում։ Չեմ կարծում, որ այնքան կարճատես ես, որ չեն հասկանում, որ այս վարքով անարգում են հազարավոր հայ քրիստոնյաների նվիրական սպասումները, իղձերը, Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարությունն ու տասնակյակների ավանդույթները։ Ինձ համար ակնհայտ է՝ Հանրայինը հանձնարարություն կատարում։
Վեհափառ Հոր ամանորյա ուղերձը կապի այլ միջոցներով կհասնի հավատավոր հայ մարդուն։
Ամոթի, բարոյական անկումի ու պարտության այս ժամանակներն անցնելու են։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարերի ընթացքում շատ հալածանքների է ենթարկվել, հերձվածողների բախվել, բայց կանգուն է մնացել, ծառայել հայ ժողովրդին՝ անսասան։
Հ․Գ․
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։