00:00:00

Տրոլեյբուսի լարը վերանորոգելու ժամանակ ընկած վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

15:25, 09 մարտ 2018 Պատահարներ

Երեկ՝ մարտի 8-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների Բաշինջաղյան փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 2 վիրավորներից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ՝ 62-ամյա Գեղամ Քարամյանը մահացել է, գրում է shamshyan.com-ը։ Մյուս վիրավոր՝ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 67-ամյա Սիմոն Գասպարյանը գտնվում է ծանր կայուն վիճակում։ Վերջիններս հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադի կողմից, երբ վնասված տրոլեյբուսի էլեկտրալարերը վերանորոգելիս 4 մետր բարձրություն ունեցող վթարային ամբարձիչի վրայից վայր էին ընկել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 8-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը 2 քաղաքացու տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել էին, որ նշված քաղաքացիները հիվանդանոց են տեղափոխվել Մազմանյան փողոցի վրա աշխատանքներ կատարելիս վայր ընկնելու հետևանքով։ Նրանք կանգնել էին ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և վթարային ազդանշանները միացրած ГАЗ 53 մակնիշի վթարային ամբարձիչի վրա, որպեսզի վերանորոգեին վթարված տրոլեյբուսի լարը։ Այդ պահին, ըստ նախնական տեղեկությունների, հանդիպակաց երթևեկելի գոտիով անցել էի մեկ այլ բեռնատար ավտոմեքենա, որը, հավանաբար, բախվել էի տրոլեյբուսի վթարված ճոպանին, ինչի հետևանքով էլ աշխատակիցները մոտ 4 մետր բարձրությունից վայր էին ընկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր