00:00:00

Հայտնի են Գեղարքունիքի, Լոռու եւ Վայոց Ձորի նոր մարզպետների անունները

03:17, 10 հոկտեմբեր 2018

Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Գնել Սանոսյանը, Վայոց Ձորինը՝ Տրդատ Սարգսյանը, իսկ Լոռու մարզինը՝ Անդրեյ Ղուկասյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգից, գրում է  armtimes.com-ը։ Գնել Սանոսյանը բնապահպանության փոխնախարար է: Այս պաշտոնին նա նշանակվել է հունիսի 4-ին՝ վարչապետի որոշմամբ: Ի դեպ, նշենք, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: Սակայն, վերջին քաղաքական զարգացումների պատճառով ՀՅԴ-ն դուրս եկավ կառավարության կազմից: Վայոց Ձորի մարզպետ նշանակվող Տրդատ Սարգսյանը ՔՊ-ի անդամ է: Նա նաեւ առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ որպես Երեւանի ավագանու անդամ: Նա ցուցակի 4-րդ համարն էր: Մարզպետ նշանակվելու մասին տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նաեւ Սարգսյանը: Նա փոխարինում է Արագած Ախոյանին: Լոռու մարզպետ կնշանակվի Անդրեյ Ղուկասյանը: Նա մինչ այս եղել Լոռու փոխմարզպետը: Ղուկասյանը փոխարինում է ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանին: Այս նշանակումներից հետո թափուր են մնում Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնները: Հաամենայնդեպս, կառավարության օրակարգում այս մարզերի մասով նախագծեր չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր