00:00:00

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում վթարային ջրանջատումներ կլինեն

01:50, 10 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 10-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը կդադարեցնի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը՝  վթարային աշխատանքներով պայմանավորված։ Այս մասին  հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։ Ժամը 10:00-14։00 Գեղարքունիքի մարզի՝ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի՝ բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների ջրամատակարարումը կընդհատվի։ Ժամը 10:00-22:00 Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի ջուրը չի մատակարարվի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր