00:00:00

Մահացել է Խորհրդային միության հերոս Աշոտ Ամատունին

23:52, 09 հոկտեմբեր 2018

ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Աշոտ Ամատունին մահացել է Սիմֆերոպոլում՝ 95 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Ղրիմի վետերանների հանրապետական խորհուրդը։ «Այսօր մահացել է Աշոտ Ամատունին։ Նա Խորհրդային միության վերջին հերոսն էր, որ ապրում էր Ղրիմի տարածքում»,- նշել են խորհրդում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ամատունու մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ «Անդառնալի կորուստ․․․ հայտնում եմ իմ ամենաանկեղծ եւ խորը ցավակցությունները Աշոտ Հաբեթովիչի հարազատներին եւ մտերիմներին, կիսում եմ ձեր ցավը»,- գրել է նա Facebook-ում։ 1942 թվականից Ամատունին կռվել է Ստալինգրադի մատույցներում, մասնակցել է Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի ազատագրմանը, ինչպես նաեւ՝ Բեռլինի գրավմանը։ Նա տանկի, դասակի եւ վաշտի հրամանատար է եղել։ 1945թ․ փետրվարի 27-ին Ամատունուն շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր