00:00:00

Ֆ. Ցոլակյանը «Airbus»-ի փոխնախագահի հետ քննարկել է հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ ձեռք բերելու հնարավորությունները

23:37, 09 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «Airbus» ընկերության Արևելյան Եվրոպայի հարցերով փոխնախագահ Ժակ Գարիգեին։ Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով եվրոպական ընկերության ներկայացուցչի այցը՝ նախարար Ցոլակյանը կարևորել է Հայաստանի նման բարձր լեռնային պայմաններ ունեցող երկրում ավիացիոն ուժերի ներգրավմամբ փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ «Մենք ունենք հստակ տրամադրվածություն՝ ձեռք բերելու հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ: Շնորհակալ եմ հանդիպման համար: Ակնկալում եմ «Airbus» ընկերության առաջարկները համագործակցության ուղղությունների վերաբերյալ», - իր խոսքում նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանի կողմից ներկայացվել է օրեր առաջ ընկերության ուղղաթիռային մասնագետների այցի արդյունքում նախարարության հետաքրքվածության և ԱԻՆ գործառույթների համար անհրաժեշտ ուղղաթիռների ձեռքբերման հնարավորության խնդիրը։ Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ առաջարկվող ուղղաթիռների ձեռքբերման պայմանների և քայլերի հաջորդականության շուրջ։ Հաշվի առնելով, որ ԱԻՆ գործառույթների՝ որոնողա֊փրկարարական, հրդեհաշիջման և բժշկական անհապաղ առաջին օգնության նշանակությամբ առաջարկվող ուղղաթիռները արտադրված են Գերմանիայում՝ ընկերության փոխնախագահը նախանշել է այդ երկրի բանկերի հետ հնարավոր համագործակցության տարբերակներ երկարաժամկետ վարկային ֆինանսավորման պայմաններով։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, տեղեկատվության փոխանակման, մասնագիտական խորհրդատվությունների և քննարկումների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր