00:00:00

Զ. Մնացականյանը Մոլդովայի իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները

22:52, 09 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի նախարար Տուդոր Ուլյանովսկիի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարների ուշադրության կենտրոնում էին երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Երկուստեք ընդգծելով վերջին շրջանում հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն: Զոհրաբ Մնացականյանն իր մոլդովացի գործընկերջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները և իրականացվող բարեփոխումների գործընթացը։ Ընդծելով նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման օրակարգը որպես կառավարության ծրագրային առաջնահերթություն՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորել է այս ուղղություններով երկկողմ համագործակցության խթանումը և համատեղ ծրագրերի իրականացումը: ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքների և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման շուրջ զրույցի համատեքստում՝ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել այդ շրջանակներում նախատեսվող որոշումների և փաստաթղթերի վերաբերյալ: Զրուցակիցները որպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության կարևոր հարթակ նշել են բազմակողմ ձևաչափը՝ այդ առնչությամբ մասնավորապես առանձնահատուկ ընդգծելով Արևելյան գործընկերության շրջանակը։ Նախարար Մնացականյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներն ու առաջնահերթությունները միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ, անդրադարձ կատարեց հայկական կողմի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր