00:00:00

Արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ. վարչապետի գլխավոր խորհրդական

17:11, 04 հոկտեմբեր 2018

Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ «Օգոստոսին եւ սեպտեմբերին իմ գրասենյակ շատ–շատ ներդրողներ են եկել աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական են գնահատում գործարարները։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ ժողովրդի պահանջն է, արտահերթ ընտրությունները բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,– ասաց Արսեն Գասպարյանը։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մինչեւ դեկտեմբերի սկիզբ, քանի որ գործարարները սպասում են դրան Հայաստանում ներդրումներ անելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր