00:00:00

ՀՀԿ-ից հերքում են

15:45, 04 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքում է մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե կուսակցությունը նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար: ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել:
«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր