00:00:00

Կառավարության որոշմամբ ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական 5 մարզպետներ ազատվեցին աշխատանքից

15:42, 04 հոկտեմբեր 2018

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա  որոշումներով, աշխատանքից ազատեց 5 մարզպետների: Մասնավորապես, աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ՎՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ): Նշենք, որ այս մարզպետները նշանակվել էին ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվոտաներով: Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր