00:00:00

ԱԺ-ում վաղն արտահերթ նիստ կգումարվի. Երկու օր կհայտարարվի ոչ աշխատանքային

15:28, 04 հոկտեմբեր 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց առաջարկել  Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար: «Մյուս շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ երկու օր կհայտարարվի ոչ աշխատանքային, ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները, ոստիկանությունը գտնում է, որ շատ ճիշտ է, որպեսզի այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային», -իր խոսքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց՝ իրենք այդ ուղղությամբ էլ կգնան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր