00:00:00

Ընթանում է կառավարության նիստը. Օրակարգում կա 31 հարց, որից 21-ը չզեկուցվող

15:10, 04 հոկտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, , նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող: Մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկված են 5 մարզպետների աշխատանքից ազատելու հարցերը: Աշխատանքից կազատվեն Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ՎՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ): Նշենք, որ այս մարզպետները նշանակվել էին ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի քվոտաներով: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր