00:00:00

«Օլիգարխ» պատգամավորների թիկնապահները ակցիայի օրը հսկել են ԱԺ-ի շենքը

04:26, 04 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հոկտեմբերի 2-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով կոչ արեց քաղաքացիներին հավաքվել ԱԺ-ի Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկներում եւ փակել խորհրդարան տանող բոլոր մուտքերը, որպեսզի ներսում գտնվող պատգամավորները հնարավորություն չունենան դուրս գալ, եւ հանրային ճնշման միջոցով չընդունեն աղմկահարույց օրենքի նախագիծը, զուգահեռ հիշյալ փողոցների խաչմերուկներում են կենտրոնացել նաեւ օլիգարխ պատգամավորների թիկնազորները, որպեսզի հնարավորինս անվնաս իրենց ղեկավարներին հեռացնեն խորհրդարանի շենքից։ Միաժամանակ մեր աղբյուրները հայտնում են, որ «ախրանիկները» զինված են եղել, եւ իրենց ղեկավարներից ստացել են հրահանգ գործել անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ երբ ԱԺ -ի դարպասները բացվել են քաղաքացիների համար այդ անձինք եւս ներս են մտել։ Այլ կերպ ասած երեկվա հավաքի ժամանակ եղել են սադրիչներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր