00:00:00

Հրանտ Մարգարյանը Լոռու մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետին

03:29, 04 հոկտեմբեր 2018

ՀՀ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Այս մասին գրված է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Կից ներկայացվել է հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ Հրանտ Մարգարյանը ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ նախագահին առաջարկվել է աշխատանքից ազատել Կառավարության ՀՅԴ–ական և ԲՀԿ–ական անդամներին՝ նախարարներին ու մարզպետներին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում նշել է, որ իր աշխատակազմին հանձնարարել է կառավարությունում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ազատելու հրաման պատրաստել: Վարչապետի այս քայլը պայմանավորված է վերոնշյալ կուսակցությունների՝ ԱԺ խմբակցությունների կողմից ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ քվեարկելով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր