00:00:00

Օլիմպիադա-2018. Հայաստանի մրցակիցները նախավերջին տուրում

03:51, 04 հոկտեմբեր 2018 Սպորտ

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ: 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Անգլիայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը՝ 15-ական միավոր: Առաջատարը Լեհաստանի հավաքականն է՝ 16: Հիշեցնենք, որ 9-րդ տուրում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստներին: Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ադրբեջանի քառյակը: Հայաստանն ունի 15, Ադրբեջանը՝ 14 միավոր: Կանանց Հայաստանի հավաքականը վաստակել է 15 միավոր եւ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի թիմերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարը Չինաստանն է՝ 16 միավոր: 14-ական միավոր ունեն Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Իրանի թիմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր