00:00:00

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ցուցադրել է ԱԺ այգում զբոսնող մարդկանց

02:49, 04 հոկտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցուցադրել է՝ ինչպես են մարդիկ զբոսնում ՀՀ Ազգային ժողովի այգում: Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, նա ԱԺ է գնացել հարցուպատասխանի համար, տեսել է զբոսնող մարդկանց եւ որոշել է այդ տեսարանը ցուցադրել ֆեյբուքի ուղիղ եթերով: «Երեւույթը շատ գեղեցիկ է, եւ հույս ունեմ, որ Ազգային ժողովի դռները այլեւս չեն փակվի»,- ասել է նա: Վարչապետին միայն մեկ բան է դժգոհության առիթ տվել: Նա նկատել է, որ մարքության վիճակը բարձր մակարդակի վրա չէ: «Հույս ունեմ՝ ընդամենը ժամանակավոր խնդիր է, եւ խնդիրը կլուծվի, որովհետեւ կարծում եմ՝ անթույլատրելի է, որ այսպիսի վիճակում լինի այգին»,- ասել է նա: Փաշինյանը ոչ միայն ցուցադրել է այգին, այլև լուսանկարվել է քաղաքացիների հետ: ԱԺ այգու դռները քաղաքացիների առաջ բացվել են երեկ՝ հոկտեմբերի 2-ին, այնտեղ տեղի ունեցած հանրահավաքից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր