00:00:00

Օլիմպիադա-2018. Հայաստանի հավաքականների մրցաշարային դիրքը 9-րդ տուրից հետո

01:54, 04 հոկտեմբեր 2018 Սպորտ

Բաթումիում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Անգլիայի հետ բաժանում է 2-5-րդ տեղերը՝ 15-ական միավոր: Առաջատարը Լեհաստանի հավաքականն է՝ 16: Հիշեցնենք, որ 9-րդ տուրում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստներին: Կանանց Հայաստանի հավաքականը վաստակել է 15 միավոր եւ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի թիմերի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Առաջատարը Չինաստանն է՝ 16 միավոր: 14-ական միավոր ունեն Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Իրանի թիմին: Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր