00:00:00

Բոլորը ձեզ, բոլորը ձեզ. քաղաքապետարանը 20 հազար հատ հոլանդական վարդ է գնել՝ 17 մլն դրամի

02:09, 09 մարտ 2018

armtimes.com-ը գրում է. Երեւանի քաղաքապետարանը մարտի 8-ի կապակցությամբ շուրջ 17 միլիոն դրամով 20 հազար հատ վարդ է գնել: Պետական հաստատությունների գնումների միասնական կայքի փաստաթղթերի ուսումնասիրությամբ «Հայկական ժամանակ»-ը պարզել է, որ պայմանագիրը կնքվել է 2018 թվականի մարտի 6-ին: Քաղաքապետարանը «Վ.Ֆ.Դ» ՍՊԸ-ին, ընդհանուր առմամբ վճարել է 17 միլիոն 160 հազար դրամ, որի դիմաց ստացել է 20 հազար հատիկ հոլանդական տեսակի վարդ: Գնման պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է. «Ծաղկի տեսակը՝ վարդ հոլանդական, գույնը՝ կարմիր, սպիտակ, դեղին, կրակագույն, դեղնակարմիր, վարդագույն: Ցողունի բարձրությունը՝ 70 սմ, ցողունի հաստությունը՝ 6-7 միլիմետր, ծաղկի գլխի բարձրությունը՝ 6 սմ եւ ավելի, տրամագիծը՝ 4 սմ»: Բացի այդ ամենը, ծաղիկը պետք է փաթեթավորված լինի փաթեթավորման համար թղթով, ամրացված ատլասե ժապավենով, որի վրա պետք է փակցված լինի թղթե բացիկն իր մեջ պարունակող շնորհավորանքով հանդերձ: «Վ.Ֆ.Դ» ՍՊԸ-ն պետք է Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնի փաթեթավորման թղթի գույնը եւ բացիկի բովանդակությունը: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր