00:00:00

Ռոթը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ ցուցաբերած քաջության համար

12:11, 20 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար։ 

Այս մասին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա դեմ է ռուսական իմպերիալիզմին և Ադրբեջանի հետ քրտնաջան աշխատում է խաղաղության պայմանագրի վրա, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը», - նշել է Միխայել Ռոթը՝ հավելելով, որ ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն և Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր