00:00:00

Փրկված բացակաները. Ովքեր երեկ գերի չմնացին Ազգային ժողովում. «Ժողովուրդ»

13:41, 03 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ երբ ԱԺ-ում քվեարկության էր դրվում աղմկահարույց Կանոնակարգ օրենքի փոփոխության հարցը, պարզվեց, որ նախագծի հեղինակներից (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան) Անդրանիկ Հարությունյանը չի ներկայացել նիստին: Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ նիստից բացակա էին նաև Ռիտա Սարգսյանի ընկերուհին՝ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀԿ շախմատիստ Տաճատ Վարդապետյանը, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, Արմավիրից Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը եւ «կարտոֆիլի նեղ մասնագետ» Հակոբ Հակոբյանը: ԲՀԿ-ում էլ կային ուշագրավ բացականեր. նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կուսակցության նախագահի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, գործարար Մելիք Մանուկյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Թե ինչու չկային նրանք, պարզ չէ, բայց փաստ է, որ բախտները բերեց, գերի չմնացին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր