00:00:00

«Բժշկականի» բացահայտումները. Ինչ ապօրինություններ է կատարել Արմեն Աշոտյանը․ «Ժամանակ»

13:34, 02 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Բժշկական համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են կառավարման խորհրդի նախագահ, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի իրականացրած բազմաթիվ ապօրինություններ: Պարզվել է, որ Աշոտյանի հրահանգով բուհում որպես դասախոս ձեւակերպված են եղել մարդիկ, որոնք ընդհանրապես չեն դասավանդել, բայց նրանց աշխատավարձերը պարտաճանաչորեն վճարվել են: Պարզվել է նաեւ, որ համալսարանի ռեկտոր Միքայել Նաիրիմանյանը դոկտորական թեզ պաշտպանող դասախոսներից մեկին պարտադրել է իր թեզի մի մասը տալ Աշոտյանին, որպեսզի մի թեկնածուական թեզ էլ նա պաշտպանի: Երբ վերջինս փորձել է բողոքել այդ անօրինականության դեմ, նրան հեռացրել են համալսարանից: Ընդհանուր առմամբ, Աշոտյանի կամայականության զոհ դասախոսների թիվն անցնում է տասնյակից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր