00:00:00

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսության գնալու մասին. Մանրամասներ ՀՀԿ ԳՄ նիստից. «Ժողովուրդ»

13:52, 29 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ: Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի հետ: Այդ մասին բարձրաձայնել է նաև անձամբ Սերժ Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ականները նաև հանգիստ են այն առումով, որ կարծես թե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը ևս կողմ չեն այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ: ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը, սակայն ոչ արտահերթ ընտրություններին շուտ գնալուն: Եվ, առհասարակ, նրանք դեմ են հրատապ ընտրություններին: Նրանց միակ փաստարկն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքին և, որպես այդպիսին, չկա քաղաքական ճգնաժամ, և արտահերթ ընտրություններ այժմ ամենևին էլ պետք չեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր