00:00:00

Վեհի պաշտպանները. Օրենսդրական նախաձեռնություն, որը հովվապետին օտարում է հասարակությունից. «Ժամանակ»

14:05, 28 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում միանգամից երկու նախաձեռնություն է հայտնվել, որով իբրև թե փորձ է արվում պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին ու նրա հովվապետին: Նախ՝ Միհրան Հակոբյանը, ապա Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը ԱԺ են ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում փոփոխություն կատարելու նախագծեր: Առաջինով նրանք առաջարկում են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը ևս ներառվի պետական հատուկ պահպանությամբ օժտված անձանց ցանկում, իսկ մյուսով արգելել եկեղեցուն պատկանող տարածքներում հանրահավաքների և ցույցերի անցկացումը: Մեր կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցին և նրա հովվապետը հասարակության հետ պետք է ապրեն համակեցության և փոխըմբռնման մթնոլորտում և ոչ թե վարչական ու ոստիկանական պաշտպանության ներքո՝ դրանով օտարվելով հասարակությունից»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր