00:00:00

Հայկ Մարությանի երդման արարողությունը՝ հոկտեմբերի 13-ին. ՔՊ-ն կշարունակի՞ ավանդույթները. «Հրապարակ»

13:53, 28 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա, առանց քվեարկության, կդառնա քաղաքապետ։ Ավագանու ամենաավագ անդամը` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երևանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, և կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին։ «ՔՊ»-ն կշարունակի՞ այս ավանդույթները՝ հայտնի չէ․ «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ տեխնիկական հարցերով զբաղվելու է քաղաքապետարանի աշխատակազմը։ Ի դեպ, ավագանու անդամներից ամենաավագը, կարծես, «Իմ քայլ»-ից Լիլիթ Պիպոյանն է։ Այսինքն՝ ավագանին բավականին երիտասարդացել է»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր