00:00:00

Ինչ սովորություններ ունեին նախկին ղեկավարների տիկնայք. «Հրապարակ»

13:26, 28 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին։ Բելլա Քոչարյանը բոլոր այց-հրավերների ժամանակ ուղեկցում էր ամուսնուն։ Ուներ մեկ օգնական և անվտանգության մեկ աշխատակից, այն էլ կին՝ Զոյան, ով այսօր էլ համակարգում է։ Ռիտա Սարգսյանը փակ տարածքներ չէր սիրում և երկու ժամից ավելի չէր մնում օդում․ նա ամուսնուն ուղեկցում էր միայն կարճատև այցերի ժամանակ՝ Սիրիա, Կիպրոս։ Տկն Ռիտան ևս ուներ մեկ օգնական, անվտանգության մեկ աշխատակից։ Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը արտերկիր այցելելիս վարսավիրներ, ոճաբաններ չէին տանում իրենց հետ՝ այցից առաջ գնում հարդարվում էին ու մեկնում։ Հիմա էլ, ասում են, Ռիտա Սարգսյանը հաճախ է վարսավիրանոց գնում և կազմ-պատրաստ, կառավարական ամառանոցում սպասում է, որ եթե հանկարծ «Վանեցյանի հիմնարկից այցելեն կամ հրավիրեն», տեսքը տեղը լինի»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր