00:00:00

«Հրապարակ». Էլ ո՞ւմ դիվանագիտական անձնագրերն են չեղարկել. դրանց թվում ուշագրավ անուններ կան

14:00, 27 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․ «Դա անձնական տվյալ է, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա է, միայն կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ 254 դիվանագիտական անձնագիր չեղարկվել է»։ Երեկ մենք նոր մանրամասներ իմացանք այս չեղարկման հետ կապված։ Անձնագրերի չեղարկման որոշումը եղել է մոտ 2 ամիս առաջ, սակայն 2 օր առաջ ՀՀ ԱԳՆ-ից գրություններ են հղվել ՀՀ դիվանագիտական ծառայություններին․ «Խնդրում ենք դեսպանընկալ երկրների համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ դեսպանընկալ երկրում տեղակայված եւ համատեղության կարգով ՀՀ-ում հավատարմագրված պետությունների դեսպանություններին տեղեկացնել, որ կից ներկայացվող ՀՀ դիվանագիտական անձնագրերը ճանաչվել են անվավեր»։ Իսկ ցանկում շատ ուշագրավ անուններ կան, ինչպես, օրինակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, արձակագիր Զորի Բալայան, ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյան, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան։ Բոլոր նախկին պատգամավորները, նախարարներն ու մարզպետները, ինչպես նաեւ վարչապետները, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, զրկվել են դիվանագիտական անձնագրերից։ Ցանկում են նաեւ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, շատ այլ նախկին պաշտոնյաներ։ Հիշեցնենք, որ դիվանագիտական անձնագիր կարող է տրամադրվել ցանկացած անձի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր