00:00:00

ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ. «Ժամանակ»

13:15, 27 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին. «Մեր ցուցակում կընդգրկվեն հանրային գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն և իրենց անցած ճանապարհը հայտնի է»: Նրա խոսքով՝ ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից ևս ակնկալում է նույն պատկերը, ինչպիսին ստացվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում. «Դա հեղափոխության տրամաբանության մեջ է, որովհետև մենք ի վերջո նպատակ ունենք կազմալուծել կոռումպացված քաղաքական և տնտեսական համակարգերը և դրա համար պետք է ստանանք քաղաքացիների ձայների մեծամասնությունը»: Ինչ վերաբերում է խորհրդարանական խմբակցությունների հետ սպասվելիք բանակցություններին, ապա Նազարյանը նկատեց, որ պետք է գտնել ԱԺ-ն առանց վարչապետի հրաժարականի լուծարելու տարբերակ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր