00:00:00

Փաշինյանը կադրային փոփոխություններ կկատարի ԱԺ ընտրություններից հետո. «Փաստ»

14:00, 26 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաև ոչ կոմպետենտությունից: Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով: Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանակվածները գոնե փոքրիշատե ադապտացվել են իրենց համակարգերին, որքան էլ վատ աշխատողներ կամ ոչ կոմպետենտ լինեն: Իսկ նոր նշանակվողների համար ևս մի քանի ամիս է պետք հատկապես մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար: Ուստի, մեր տեղեկություններով, արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենա և նորից կառավարություն ձևավորի, քանզի այդ ժամանակ արդեն ձախողումները հնարավոր չի լինի արդարացնել ո՛չ անցումային ժամանակաշրջանով, ո՛չ ՀՀԿ–ական խոչընդոտներով, ո՛չ ժամանակի սղությամբ, ո՛չ էլ, առավել ևս, անփորձությամբ»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր