00:00:00

Ինչո՞ւ կալանքի տակ մնաց միայն Մանվել Գրիգորյանը. աղմկահարույց ձերբակալությունների հետքերով․ «Ժողովուրդ»

13:45, 25 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման. հիշում եք՝ եղան աղմկահարույց ձերբակալություններ ու կալանավորումներ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյան, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյան, «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյան եւ այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին ու նրա զավակներին մեղադրանք առաջադրվեց, նաեւ մյուս եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց, մյուսը հետախուզման մեջ է: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այսքանից հետո կալանքի տակ շարունակում է մնալ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, իսկ ահա մյուս կալանավորվածները կամ ձերբակալվածներն ազատ են արձակվել, փոխվել է նրանց խափանման միջոցը: Ու հետաքրքիրն այն է, որ երեք-չորս ամիս անց դեռեւս որեւէ քրեական գործի նախաքննություն չի ավարտվել, այն դատարան չի ուղարկվել: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր