00:00:00

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը

03:34, 22 սեպտեմբեր 2018 Շոուբիզնես

Ռիհաննան ընդլայնում է իր աշխատանքային ոլորտն ու պարտականությունները: Ինչպես հայտնում է CNN-ը, Ռիհաննան այժմ ոչ միայն երգչուհի, դերասանուհի և կոսմետիկ պարագաներ ու ներքնազգեստ արտադրող ընկերության ղեկավար է, այլև նշանակվել է իր հայրենի Բարբադոսի լիազոր և արտակարգ դեսպանը: Բարբադոսի կառավարության մամլո ծառայությունից ստացված տեղեկության համաձայն՝ նոր պաշտոնով երգչուհին «հատուկ պատասխանատվություն է ստանձնում կղզում կրթության, զբոսաշրջության և ներդրումների ոլորտները զարգացնելու համար»: Ռոբին Ռիհաննա Ֆենթին, որը ծնվել է Բարբադոսում, 2008-ին դարձել է Կարիբյան կղզու մշակութային դեսպանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր