00:00:00

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին 660-ից ավելի դիտորդ կհետեւի

23:31, 21 սեպտեմբեր 2018

2018թ. սեպտեմբերի 23-ին նախանշված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 44 տեղական եւ 5 օտարերկրյա լրատվամիջոց։ Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն՝ «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն Այ Սի Ի Էս»-ը։ ԿԸՀ կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ ընտրությունների օրը դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 8 կազմակերպությունների 662 դիտորդներ: 1. «Ընդդեմ իրավական կամայականության»՝ 14 դիտորդ 2. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»՝ 74 դիտորդ 3. «Ընտրությունը քոնն է»՝ 67 դիտորդ 4. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝- 97 դիտորդ 5. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»՝ 97 դիտորդ 6. «Իրազեկ քաղաքացիների միավորում»՝ 135 դիտորդ 7. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»՝ 108 դիտորդ 8. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»՝ 70 դիտորդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր