00:00:00

Սփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներ

21:25, 21 սեպտեմբեր 2018

Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 20-ին Դամասկոսի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովսեփ եպս. Առնաությանի, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նորա Արիսյանի հետ: Այնուհետև սփյուռքի նախարարը Դամասկոսի հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, և ներկաները հնարավորություն են ունեցել  սփյուռքի նախարարին հղել իրենց մտահոգող հարցերը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր