00:00:00

Eurasianet. Ադրբեջանը Վրաստանի տարածքում ականապատ դաշտ է պահում

20:17, 21 սեպտեմբեր 2018

Թբիլիսիից մեկ ժամվա ճանապարհ անցնելուց հետո կարելի է հանդիպել ականապատ դաշտի,  որը Վրաստանում մնացածներից ամենամեծն է: Ավելի քան 25 տարվա ընթացքում Վրաստանի այս հատվածը վերահսկում են Ադրբեջանի զինված ուժերը: Այս մասին գրում է Eurasianet-ը: Հոդվածի հեղինակ Բրեդլի Ժարդինի խոսքով  բրիտանական HALO Trust բարեգործական կազմակերպությունը, որը ողջ աշխարհում հայտնի է իր արդյունավետ աշխատանքով, 2005-ից փորձում է Վրաստանի իշխանություններից դաշտն ականազերծելու թույլտվություն ստանալ: Այս նախագծի համար կազմակերպպությունը հավաքել է մի քանի մլն դոլար: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա պետք չէ ոչ Վրաստանին, ոչ Ադրբեջանին: HALO Trust-ի տվյալներով 1991 թվականից սկսած Կարմիր կամուրջ կոչվող սահմանային անցման մոտ տեղադրված ականներից մահացել է 13 տեղացի բնակիչ: Այդ շրջանում ապրող 4400 մարդու համար ականները անհանգստության մշտական աղբյուր են: Ադրբեջանի զինված ուժերը ականները տեղադրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի թեժ շրջանում: Ղարաբաղյան պատերազմը 1994-ին զինադադարի կնքմամբ ավարտվեց: Թեեւ Ադրբեջանը դեռ 2016-ին ավարտել է իր հատվածի ականզերծումը, վրացական կողմը դեռեւս ականապատ է մնում: Ադրբեջանը ոչ միայն այս հատվածից չի հեռացնում իր ականները, այլեւ ժամանակ առ ժամանակ իր զինվորականներին ստուգման համար ուղարկում է սահման, հաղոդել է JAM News գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի Պաշտպանության նախարարության աշխատակցին: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը չի պատասխանել այս հարցով մեկնաբանություն տալու խնդրանքին: Ականապատ դաշտի մակերսեը 2.2 քառ/մ է: HALO Trust-ի գնահատմամբ դրա ականազերծումը 3 տարի կտեւի եւ 3 մլն դոլար կարժենա: Ֆինանսավորող կազմակերպությունների հրահանգում նշվում է, որ Ադրբեջանը թշնամաբար է վերաբերում  արտաքին միջամտությանը: 2015 թվականի օգոստոսին, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունը HALO-ին դաշտն ուսումնասիրելու թույլտվություն  տրամադրեց, Ադրբեջանը ստիպեց կազմակերպությանը դադարեցնել աշխատանքը: Ականատեսների խոսքով եւ հրահանգի տվյալներով, որը տեսել են Eurasianet.org-ի աշխատակիցները, երբ HALO Trust-ի աշխատակիցները սահմանից 50 մետր հեռավորության վրա մոտեցել են ականապատ դաշտին, ադրբեջանական զինվորականները մարտական պատրաստության են բերել տանկերը եւ ծանր հրետանին: Ադրբեջանցիները պահանջել են, որպեսզի HALO Trust-ի ներկայացուցիչները հեռանան այդ վայրից, չնայած, որ խմբին ուղեկցում էին Վրաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցները եւ սահմանային զորքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր