00:00:00

ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ՀՀ ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով. Վոյցեխ Բոնյաշչուկ

19:53, 21 սեպտեմբեր 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկի գլխավորած պատվիրակությանը։ Գյուղնախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վոյցեխ Բոնյաշչուկը նշել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է ագրարային ոլորտում ֆինանսավորման ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ հույս հայտնելով, որ այդ հարցում արդյունավետ համագործակցություն կծավալեն նախարարության հետ։ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ագրարային քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնահարցերը։ Մասնավորապես   անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արժեշթղայի զարգացման,  հողերի խոշորացման, գյուղացիական տնտեսությունների առեւտրայնացման մակարդակի  բարձրացման եւ միավորումների ստեղծման համար նախադրյալների եւ խթանների ստեղծման  հարցերին։ Արթուր Խաչատրյանը նշել է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի եւ փոքր ու միջին տնտեսությունների ֆինանսավորման հնարավորությունը։ Կողմերը նպատակահարմար են համարել նաեւ վերամշակման ոլորտի ֆինանսավորումը՝ ինչը կնպաստի գյուղմթերքի պահանջարկի ավելացմանը եւ կդյուրացնի փոքր ընկերությունների համար շուկաների հասանելիությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ եւս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր