00:00:00

ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին. «Հրապարակ»

13:58, 21 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին զգուշացվել է թիկնազորով չշրջել, քանի որ «ախրաննիկներին» «ասֆալտին փռելու ռեյդեր» են հայտարարված, ՀՀԿ-ականներն անցել են վեհափառի պաշտպանության գործին։ Առաջիկայում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ կդնի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Հավաքների ազատության մասին» օրենքներում լրացումների նախագծերը, որոնցով կառաջարկվի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Գործող օրենքով պետականորեն ապահովված է միայն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի անվտանգությունը: Մյուս փոփոխությամբ էլ առաջարկվում է արգելել հավաքները կրոնական կազմակերպություններին պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր